News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Flow Traders NV ներդրումային ընկերությունը բիթքոինի եւ Ethereum-ի արժեթղթեր է ավելացրել:

Flow Traders NV բորսային ներդրումային հիմնադրամը դարձել է առաջին ընկերությունը, որը հնարավորություն է ընձեռում կարգավորվող ֆոնդային բորսաներում վաճառվող կրիպտոարժույթները ձեռք բերել եւ վաճառել, ասել է ընկերության ղեկավար Դենիս Դեյկսթերան, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նա սկսել է աշխատել ֆոնդային ինդեքսային պարտատոմսերով (ETN) բիթքոինի եւ Ethereum-ի համար: Bloomberg-ին տված հարցազրույցում նա ասել է, որ թվային փողերի շուկան շատ կարեւոր է եւ մոտ ապագայում կառավարությունները կսկսեն կարգավորել այն:

«Շուկայի մասնակիցները շատ ավելի պրոֆեսիոնալ են, քան շատերը կարծում են: Ինստիտուցիոնալ ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում: Մենք դրա մասին համապատասխան հարցումներ ենք ստանում», - ասել է Դեյկսթերան:

Գերատեսչության մամուլի քարտուղար Նինկե Տորենսման ասել է, որ թվային փողերի անանունությունը եւ նորությունը հանգեցնում է տարբեր հանցավոր գործողությունների: Նա համոզված է, որ նրանք չեն կարող  փողերի գործառույթ իրականացնել, ուստի դրանք որպես ակտիվներ չեն դիտարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ