News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԵՄ-ն հարաբերությունների հստակ ձեւավորված օրակարգ ունեն, մենք ունենք նոր իրավական հիմք մեր հարաբերությունները կառուցելու եւ զարգացնելու։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այդ առումով մենք շարունակում ենք խորացնել, ամրապնդել այն հարաբերությունները, որոնք վերաբերում են Եվրամիությանը։ Նորից սա վերաբերում է Հայաստանին, եւ այդ ուղղությամբ մեր հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է նույն սկզբունքը, ինչ որ մյուս ուղղությունների։

Ինչպես ենք մենք օգտագործում միջազգային  հարաբերությունները, ինչպես ենք մենք օգտագործում համագործակցության այս հարթակը մեր երկրի ներքին խնդիրները, զարգացման օրակարգը առաջ տանելու համար։ Գիտեք, որ մենք շատ հստակ ենք այն առումով, որ համագործակցության հիմնական նպատակը ցանկացած համագործակցության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ներքին օրակարգը, Հայաստանի զարգացման օրակարգն առաջ տանելուն։ Դա վերաբերում է եւ՛ Եվրասիական միությանը, եւ՛ Եվրոպական միությանը, եւ՛ մեր համագործակցությանը բոլոր մյուս ուղղություններով։ Այո՛, իսկապես շատ ուրախալի է, որ մենք ունենք ձեւավորված օրակարգ, արդեն ունենք հաստատված նոր հիմքը հարաբերությունների, այն է՝ նոր պայմանագիրը, որը  հիմա ժամանակավոր կիրառման կարգավիճակում է, եւ արդեն կարող ենք կոնկրետ գործառույթներ իրականացնել՝ այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար։ Մենք, բնական է, քաղաքական երկխոսության մեջ ենք ներգրավված Եվրոպական միության հետ, ինչպես եւ մյուս գործընկերների հետ։ Իհարկե, շատ կարեւոր եւ լավ առիթ է, որ վարչապետը կունենա Բրյուսելում իր հանդիպումների ժամանակ, ներկայացնել Հայաստանը, ներկայացնել նոր Հայաստանը, ներկայացնել նոր օրակարգը եւ անմիջական շփման մեջ լինել Եվրամիության մեր գործընկերների հետ»,- նշել է Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ