News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի տեղի է ունեցել Եթովպիայի եւ Էրիթրեայի առաջնորդների պատմական հանդիպումը, որի արդյունքում 2 պետությունները հայտարարել են ռազմական դիմակայության ավարտի եւ խաղաղության կնքման մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Պատերազմական վիճակը, որում գտնվում էին երկու երկրները, ավարտվել է: Մենք հայտարարում ենք խաղաղության ու բարեկամության նոր դարաշրջանի մասին»,- Twitter-ի իր էջում նշել է Էրիթրեայի տեղեկատվության նախարար Եմանա Գեբրեմեսկելյան:

Պատմական հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Էրիթրեայի մայրաքաղաք Ասմարայում: Հանդիպմանը մասնակցել են Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը եւ Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆեւերկին: Կողմերը խաղաղության եւ բարեկամության հռչակագիր են ստորագրել, ինչպես նաեւ հայտարարել են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական եւ սոցիալական ոլորտներում համագործակցության պատրաստակամության մասին:

Եթովպիայի եւ Էրիթրեայի միջեւ տարածքային վեճերի պատճառով ռազմական հակամարտությունը բռնկվել է 1998 թվականին եւ տեւել է մինչեւ 2000 թվականը: Այդ ժամանակ ռազմական գործողություններին զոհ էր գնացել մոտ 80 հազար մարդ:

2000-ի դեկտեմբերին ստորագրվել է խաղաղության մասին պայմանագիրը, սակայն Եթովպիան հրաժարվել է ընդունել արբիտրաժի վերջնական որոշումը, որը վիճելի տարածքների բաժանման հարցով կայացվել է  2 տարի հետո: Խաղաղության եւ պատերազմի միջեւ հավասարակշռող իրավիճակը շարունակվել է մոտ 2 տասնյակ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ