News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխարհում խոշորագույն Starbucks սրճարանների ցանցը մինչեւ 2020 թվականը կհրաժարվի միանգամյա օգտագործման պլաստիկե ձողիկների օգտագործումից ամբողջ աշխարհում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը։

Համաձայն փաստաթղթի՝ այս քայլը թույլ կտա հրաժարվել տարեկան ավելի քան մեկ միլիարդ պլաստիկե ձողիկների օգտագործումից։

Հայտարարությունում հավելել են, որ սառույցով սուրճի, թեյի եւ էսպրեսոյի համար կօգտագործվի առանց ձողիկի կափարիչ։ «Մեր գործընկերների եւ հաճախորդների համար սա կարեւոր, նշանակալի իրադարձություն է մեր գլոբալ ցանկությանը՝ էկոլոգիական սուրճի հասնելու առումով՝ մատուցելով այն հաճախորդներին ավելի էկոլոգիական տեսքով»,-հայտարարել է ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քեվին Ջոնսոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ