ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ բանակցությունների ճգնաժամը հեռու է լուծումից, իսկ Brexit-ի խնդիրը չի «գնա» երկուշաբթի հրաժարական ներկայացրած Brexit-ի հարցերով նախարար Դեւիս Դեւիսի ու ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը`մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի կառավարության ճգնաժամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքական գործիչները գալիս են եւ գնում, բայց մարդկանց համար նրանց ստեղծած խնդիրները մնում են, իսկ Brexit-ի խնդիրը ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերություններում խոշորագույններից մեկն է մնում:Այն հեռու է լուծում ստանալուց Դեւիսի հետ, թե առանց նրա։ Ցավոք, Brexit-ի խնդիրը չի «հեռանա» Դեւիսի հետ։ Նույնը կարող եմ ասել Ջոնսոնի մասին»,-հայտարարել է Տուսկը։