News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան դիտարկում է՝ հուլիսի 13-ից սկսած 4 օրով Շենգենյան գոտու այլ երկրներից ժամանողների համար սահմանային հսկողությունը վերականգնելու հավանականությունը, Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք համարում ենք, որ անվտանգության ամրապնդման նպատակով արդարացված կլիներ մեր ներքին սահմաններին սահմանային հսկողությունը վերականգնելը»,- հայտնել է ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կիմմո Էլոմաան։

Սահմանային հսկողության մասին մասին պաշտոնական որոշումը կայացվել է ուրբաթ կառավարության խորհրդակցության ժամանակ։  Թրամփը ու Պուտինը հանդիպելու են Հելսինկիում հուլիսի 16-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ