News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Չինացին այրող պապրիկա ուտելու մրցույթի ժամանակ 50 կծու պղպեղ է կերել 68 վայրկյանում: Մրցույթին բժիշկների հսկողության տակ տասը խիզախ մարդ էր մասնակցում, հաղորդում է My Planet-ը՝ վկայակոչելով NDTV-ին: Յուրաքանչյուրին անհրաժեշտ էր որքան հնարավոր է արագ 50 տաբասկո պղպեղ ուտել: Հաղթողին հաջողվել է դա անել 68 վայրկյանում: Մրցույթն անցկացվել է Չինաստանի Հունան նահանգում, որը հայտնի է իր կծու խոհանոցով: Մրցույթի համար ընտրվել էր տաբասկո պղպեղը, որը իր կծվությամբ գտնվում է հալապենյո եւ հաբաներո պղպեղների միջև (30,000 - 50,000 Scoville սանդղակով):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ