News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Հյուսիսային Թաիլանդում ջրածածկված քարանձավից երեխաներին տարհանելու երրորդ փուլը սկսվել է տեղական ժամանակով 10.08-ին, փրկարարները հույս ունեն գործողության ընթացքում դուրս բերել քարանձավում մնացած 5 երեխաներին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է փրկարարական գործողության միացյալ շտաբի պետ Նարոնգսեկ Օսոտհանակոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլորիս ժամանակը խնայելու եւ միանգամից բոլորին հանգստացնելու համար, այլապես արդեն երկար ժամանակ տեղացող անձրեւի պատճառով, հավանաբար, բոլորը անհանգստանում են, թե երբ եւ ինչպես կանցկացվի տարհանումը, անմիջապես ասեմ՝ երեխաներին դուրս բերելու գործողությունը սկսվել է այսօր 10.08-ին»,- ասել է փրկարարների ղեկավարը:

«Եվ եւս մեկ ուրախալի նորություն. այսօրվա գործողության նպատակն է քարանձավում մնացած բոլոր 5 երեխաների եւ 4 զինծառայողների դուրսբերումը, ներառյալ բժիշկների, որոնք ամբողջ ժամանակ երեխաների հետ են եղել՝ նրանց հայտնաբերելու պահից սկսած: Այսօր մակերեւույթ դուրս կբերվեն բոլոր 9 մարդիկ»,- հավելել է Օսոտհանակոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ