News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի վարորդ Նոել Սինտրոնը դիմել է դատարան, քանի որ Trump Organization ընկերությունը երկար տարիներ չի վճարել իրեն արտաժամյա աշխատանքի համար, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CNBC-ն:

Ինչպես հաղորդվում է, Սինտրոնն աշխատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ ավելի քան 25 տարի: Նրա աշխատանքային ժամերի քանակությունը շաբաթական 50-ից 55 ժամ էր կազմում: Ընդ որում, ԱՄՆ-ի օրենքի համաձայն, եթե մարդը շաբաթական աշխատում է ավելի քան 40 ժամ, յուրաքանչյուր հաջորդ ժամվա համար նա պետք է սովորական ժամային դրույքաչափից 1.5 անգամ ավել ստանա: Վարորդը նաեւ բողոքել է, որ նրա աշխատավարձը 2010 թվականից չի բարձրացվել: Այժմ Սինտրոնը փորձում է արդարության հասնել դատարանի միջոցով:

Պարբերական տվյալներով՝  Սպիտակ տանը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ