News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն կսպասի մինչեւ հուլիսի 25-ը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չի լինի մինչեւ հուլիսի 25-ը, բայց պատրաստ է տեսակապով հարցաքննվել։

«Վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով։ Տեսակապով, տեսազանգով կամ որեւէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,–նշեց նա։

Հարցին, կսպասե՞ն մինչեւ հուլիսի 25–ը, նա դրական պատասխանեց. «Այո, կսպասենք»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, Խաչատրյանը նշեց. «Չեմ կարծում, որ ՀՔԾ պետն այն աձն է, որ պետք է մեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ  Քոչարյանը գտնվում է Եվրոպայում եւ մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ