Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։



























