Կանադայի Քվեբեկ նահանգիում ծայրահեղ շոգ եղանակի հետեւանքով զոհերի թիվը հասել է 70-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CBC-ն:
CBC-ի փոխանցմամբ՝ նահանգում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան 40 աստիճանի: Շոգերի զոհ է դարձել 70 մարդ, որից 34-ը մահացել է Մոնրեալում: Ըստ տեղական իշխանությունների՝ շոգից մահացածները հիմնականում 60 տարեկանից բարձր տարիքի անձինք էին եւ տառապում էին քրոնիկ հիվանդություններից:
Ավելի վաղ շտապ բուժօգնության ծառայությունը հաղորդել էր, որ ամեն օր ավելի քան 1.2 հազար ահազանգ է ստանում: Քաղաքի իշխանությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում. մասնավորապես, ավելացվել են լողավազանների աշխատանքի ժամերը: