News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է։  Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասե՞լ  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, թե՞ ոչ: 

Հանդիպման նպատակի մասին հարցին Մնացականյանը պատասխանեց. «Կարող ենք առաջին հերթին սպասել վաղը մեր հանդիպմանը: Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է»։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ