News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են նվազեցնել եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում.

«Խոսքը վերաբերում է նրան, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի հարկերի դրույքաչափերը վերանայելու եղանակով հնարավորություն ստեղծվի, որ այդ միջոցներն ուղղվեն տնտեսության զարգացմանը:

Այս դեպքում եւս պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, քանի որ դրա արդյունքում տեղի է ունենալու հարկային մուտքերի որոշակի նվազում: Մոտավորապես, դա կազմում 45-47 մլրդ դրամ: Այսպիսի փոփոխությունը պետք է ուղեկցբվի այդ միջոցների փոխհատուցման որեւէ ծրագրով:

Տպավորություն կար, որ դա հնարավոր է իրականացնել վարչարարության միջոցով, բայց միայն դրանով խնդիրը չի կարող լուծվել: Մենք առաջարկում ենք հեղինակներին ձեռնպահ մնալ այս փոփոխությունից, բայց մենք օրակարգում ենք պահում խնդիրը»,-հայտարարեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների: «Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որ ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք եւ ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենիսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ