News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բիթքոինի արժեքը երեքշաբթի նվազել է եւ աճուրդներում տատանվում է 6.6-6.7 հազար դոլարի մակարդակում, սակայն վերլուծաբանները կարճաժամկետ հեռանկարում 7 հազար դոլարի նշագծի հաղթահարում են կանխատեսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: CoinMarketCap պորտալի համաձայն՝ բիթքոինի գինը նվազել է 1.19 տոկոսով՝ մինչեւ 6.688 հազար դոլար: Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 1.87 տոկոսով՝ մինչեւ 6.586 հազ. Դոլար:

Այլ կրիպտոարժույթների արժեքը, ընդ որում, ավելի կտրուկ է նվազում. Ethereum-ը՝ 4.51 տոկոսով՝ մինչեւ 462.55 դոլար, Ripple-ը՝ 3.36 տոկոսով՝ մինչեւ 0.461 դոլար, Bitcoin Cash-ը՝ 3.29 տոկոսով` մինչեւ 724.02 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այժմ 264.05 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ողջ շուկայի մոտ 43 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ