News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թաիլանդում փրկարարները Թհամ-Լուանգ քարանձավից դուրս են բերել ֆուտբոլի պատանեկան թիմի 12 տղաներից վերջինին եւ նրանց մարզիչին, որոնք 2 շաբաթ առաջ ջրհեղեղի պատճառով արգելափակվել էին քարանձավում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Spring News հեռուստաալիքը:

Ֆուտբոլի պատանեկան թիմի 12 տղաները եւ նրանց մարզիչը անհետացել էին հունիսի 23-ին: Գրեթե 10 օր տեւած որոնողական աշխատանքներից հետո նրանց գտել էին Թհամ-Լուանգ քարանձավում: Պարզվել էր, որ նրանք մտել էին յոթ կիլոմետրանոց քարանձավի մեջ եւ հանկարծակի վրա հասած ջրհեղեղի պատճառով կտռվել էին քարանձավի ելքից: Թաիլանդում այժմ անձրեւների սեզոն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ