News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան «Մարիա» սուպերթայֆունը պատուհասել է  Չինաստանի արեւելյան ափերի Ֆունցզյան եւ Չժեցզյան նահանգները՝ իր հետ բերելով տեղատարափ անձրեւներ, ուժգին քամիներ, բարձր ալիքներ եւ մասնակի ջրածածկումներ, տարհանվել է ավելի քան 144 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Թայֆունն ափի վրա է փլուզվել տեղական ժամանակով 9.10-ին: Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը պահպանում է նախօրեին մտցրած նախազգուշական բարձրագույն «կարմիր մակարդակը» այն շրջանների համար, որոնք հայտնվել են «Մարիայի» ազդեցության գոտում: Չժեցզյան նահանգի 5 քաղաքների իշխանությունները ստիպված էին անվտանգ վայրեր տարհանել 144 հազարից ավելի բնակիչների, նավահանգիստներ են վերադարձել ավելի քան 20 հազար ձկնորսական նավեր եւ գրեթե 5 հազար այլ տեսակի նավեր: Փակվել են տուրիստական օբյեկտները, առափնյա բնակիչներին հրահանգվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տներից դուրս չգալ:

Թայֆունի ազդեցությունը զգացվում է նաեւ Թայվանում: Այստեղ փակվել են դպրոցները, մանկապարտեզները, մի շարք քաղաքներում չեն աշխատում պետական հաստատությունները: Եղանակային վատ պայմանների հետեւանքով խափանվել է Թայվանի ավիահաղորդակցությունը, Թեյբեյի օդանավակայանում չեղարկվել են հարյուրավոր չվերթներ:

Նույնպիսի վիճակ է ստեղծվել նաեւ Ֆունցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքի օդանավակայանում, այստեղ նույնպես փակվել են ուսումնական հաստատություններն ու ֆաբրիկաները, իշխանությունները կարգադրել են բոլոր ձկնորսական նավերին ափ վերադառնալ եւ ծով դուրս չգալ մինչեւ եղանակի լավացումը: Ֆունցզյան նահանգում մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների, օրինակ՝ նավահանգիստների եւ արագընթաց երկաթուղու գծերի շինարարությունը դադարեցվել է: «Սինհուայի» տեղեկություններով՝ Fujian Expressway Group ընկերության գրեթե 1500 աշխատողներ պատրաստ են ցանկացած պահի սկսել վերականգնողական աշխատանքները, եթե վնասվեն երկաթուղային պաստառները:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ «Մարիա» թայֆունը չորեքշաբթի աստիճանաբար կթուլանա՝ մայրցամաքի խորքեր հյուսիարեւմտյան ուղղությամբ շարժվելուն զուգահեռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ