News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի գերագույն դատարանի ղեկավար Լաուրիտա Վազը երեքշաբթի մերժել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ազատվելու հնարավորությունը, չնայած ստորին ատյանների նախկին որոշումներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցյալ շաբաթ Պորտու Ալեգրի քաղաքի դատավոր Ռոժերիո Ֆավրետոն հրահանգել էր Լուլային անմիջապես ազատել: Այնուհետեւ դաշնային դատավոր Ժոան Պեդրու Ժեբրան Նետուն չեղարկել էր Լուլային ազատելու գործընկերոջ որոշումը:

Globo-ն նշում է, որ գերագույն դատարանը հանգել է այն եզրակացության, որ Ֆավրետոն անհրաժեշտ լիազորություններ չուներ նման որոշում կայացնելու համար: Այսպիսով, Լուլան կմնա հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ ապրիլին Լուլային տեղափոխել են Կուրիտիբա քաղաք, որտեղ ըստ կոռուպցիայի գործով դատավճռի նա սկսել է բանտարկության պատիժը կրել: Հունվարին նա դատապարտվել էր 12 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության:

Օրենքի համաձայն՝ բանտարկյալը չի կարող թեկնածու առաջադրվել: Սակայն ինքը նախկին նախագահը դեռեւս մայիսին հաստատել էր, որ նախկինի պես մտադիր է իր թեկնածությունն առաջադրել հոկտեմբերին անցկացվելիք պետության ղեկավարի ընտրություններում, չնայած իր բանտարկությանը: Նախկինում Աշխատավորների կուսակցությունը եւս հայտնել էր, որ ընտրություններում իր թեկնածուն Լուլան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ