News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թաիլանդում քարանձավից փրկված դպրոցականների մեծ մասը գտնվում են բավարար վիճակում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ քարանձավում ավելի քան երկու շաբաթ անցկացրած տղաները կորցրել էին մոտ երկու կիլոգրամ:

«Մեր գնահատմամբ՝ նրանք գտնվում են բավարար վիճակում, սթրեսի նշաններ չկան: Երեխաների մեծ մասը կորցրել է մոտ 2 կիլոգրամ»,- ասել նա:

Թաիլանդում ջրհեղեղի հետեւանքով արգելափակված քարանձավից փրկարարները դուրս էին բերել ֆուտբոլի պատանեկան թիմի տղաներին եւ նրանց մարզիչին:

Այժմ, ինչպես հաղորդվում է, միջազգային հանրության կողմից արձագանքի լույսի ներքո քննարկվում է քարանձավը տուրիստական վայր դարձնելու հնարավորությունը, փոխանցում է «Գազետա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ