News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքում միակ արու զավակը զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ներկայացնելիս նշեց Պաշտպանության փոխնախարար գաբրիել բալայանը:

Նրա խոսքով, երկրորդ առաջարկը վերաբերում է դպրոցը չավարտած անձանց. «Այսինքն եթե 19 տարեկան անձը սովորում է դպրոցում եւ դեռ չի ավարտել, նա ենթակա է զորակոչման, նոր փոփոխությամբ անձին իրավունք է տրվում ստանալ տարեկետում մինչեւ ուսման ավարտը:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ եթե ուսանողը բուհ է ընունվել տարկետման իրավունքով, սակայն նրանք այն ժամանակ եղել են 17 տարեկան եւ չի ձեւակերպվել տարկետման իրավունքը, հնարավորություն տալ, որ նրանց տրվի տարկետման իրավունք»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ