News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2018թ. հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 101.492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56.856 տոննայի դիմաց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտահանվել է, այդ թվում, 44.131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.525 տոննայի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտահանման ծավալներն ավելացել են 44.636 տոննայով կամ 78.5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28.474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցվել է 15.657 տոննայով կամ շուրջ 55%-ով։

Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստան՝ շուրջ 94.862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար եւ ԱՄՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ