News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցութան անդամ Լեւոն Իգիթյանը տեղյակ չի եղել, որ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական է տվել։ Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում։

«Երբ պաշտոնապես կհայտարարի, այն ժամանակ կմեկնաբանեմ»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ նա պաշտոնապես արդեն հայտարարել է, Իգիթյանը նշեց․ «Նոր ձեզանից լսեցի»։

Հարցին, թե ինչու է եկել այսօրվա արտահերթ նիստին, նա պատասխանոց․ «Չգիտեմ, կմտնեմ, կասեն։ Ի՞նչ է եղել»։

Իգիթյանը պնդեց՝ ինքը շատ զբաղված մարդ է․ «Ես ձեզանից եմ լսում քաղաքապետի հրաժարականի մասին, իսկ ձեզանից լսելը ստույգ տեղեկություն չէ։ Ես այնքան գործ ունեմ, հիմնարկում լիքը մտածելու բան ունեմ»,-դիմեց նա լրագրողներին։

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ