News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին,  ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարեւոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլեւ Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաեւ օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ եւ երկկողմ այլ բոլոր միջազգային ձեւաչափերում:

Նա նաեւ կարեւորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը»,-գրել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ