News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 12-ին Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ է ընտրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահկի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Վերջինը նաեւ 10 ձայնով ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն էլ կղեկավարի Լիլիթ Թադեւոսյանը. նա պալատի նախագահ է ընտրվել 8 ձայնով:

Բացի այդ՝ ԲԴԽ այսօրվա նիստում մարզային դատարանների նախագահներ են ընտրվել: Քվեարկությունների արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Հովհաննես Ավագյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Վարդան Հարությունյանը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում էլ դատավոր է ընտրվել Արամ Մկրտչյանը:

Տպել
Ամենաշատ
Partner news