News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հաջորդ օրն իրեն լավ չէր զգում ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ իր դրսեւորած վարքագծի համար․ «Չէի ցանկանա հարաբերությունների նման լարում լիներ, ինքս էլ կոնսենսուսի կողմնակից եմ»։ Իսկապե՞ս սեպտեմբերին ԸՕ-ն պատրաստ կլինի։ «Այո, դա խիստ իրատեսական է»։

Քանի՞ նախագիծ կլինի։ «2 նախագիծ կլինի, թե 1, կախված է նրանից, թե պառլամենտի հանձնաժողովը նախագիծ կառաջարկի՞, թե՞ ոչ։ Մենք հաստատ նախագիծ առաջարկելու ենք, երկրորդեմ՝ վարչապետի եւ կառավարության կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու»։ Ի՞նչ ասել է «առեւտրի առարկա»։ «Ասել է՝ «մեր այս մոտեցումն ընդունեք, մենք այս մոտեցումը հանդես բերենք» մակարդակի քննարկումներ չեն լինելու»։

Իսկ եթե ԱԺ ուժերը «կողմ» չքվեարկե՞ն ձեր տարբերակին։ «Վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են․ այն կունենա հանրային շատ լուրջ սատարում։ Խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի՝ մեր հանձնաժողովի խնդիրը չէ»։ Իսկ եթե ձեր նախագիծը մերժվի, պատգամավորներն ընդունեն իրենց նախագիծը։ «Ճիշտն ասած՝ ես դա քիչ հավանական եմ համարում, եթե չասեմ՝ բացառում եմ»։ Իսկ ձեր հանձնաժողովն ո՞վ է ֆինանսավորում։

«Հանձնաժողովի անդամները, որպես այդպիսին, աշխատավարձ չեն ստանում, ես աշխատավարձ ստանում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումից», Արարատ Միրզոյանը փոխվարչապետի իր աշխատավարձն է ստանում»։ Ասում են՝ կոնկրետ Դուք կառավարությունից ստանում եք միլիոնուկես դրամ՝ ԸՕ-ի աշխատանքների համար։ «Ոչ, այդպես չէ, ես «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ստանում եմ այն նույն աշխատավարձը, որն ստանում էի հեղափոխությունից առաջ, չնայած առաջիկայում չեմ բացառում արձակուրդ վերցնեմ՝ միայն ԸՕ-ի վրա աշխատելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ