News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել հինգ հավակնորդից: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հավակնորդների հետ անհատական զրույցը:

Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ