News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Շաբաթներ շարունակ անհիմն կերպով ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին մեղադրելով ԱՄՆ-ին հսկայական գումարներ պարտք լինելու եւ անօրինության մեջ (չնայած Եվրոպան շատ ավելին է ծախսում Եվրոպայի անվտանգության վրա) նախագահ Թրամփն անգամ վերջնագիր է ներկայացրել Եվրոպային հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ պահանջելով վճարել ՀՆԱ-ի 2% եւ որքան հնարավոր է արագ, հակառակ դեպքում խոստանալով, որ ԱՄՆ-ն դուրս կգա դաշինքից: Այս մասին գրում է The Washington Post-ի    սյունակագիր Էն Էփլբաումը:

Գագաթնաժողովից հետո կայացած մամլո ասուլիսում Թրամփը նույնիսկ պնդեց, որ եվրոպացիներն ընդունել են իր պահանջը: Նրա խոսքով՝ վերջինները համաձայնել էին 2 % շեմին եւ կարող են ապագայում բարձրացնել այն մինչեւ 4 տոկոս: Այս պնդմանն անմիջապես հակադարձեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նշեց, որ գագաթնաժողովում նման բան չի քննարկվել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց 4% մասին հարցից, իսկ Բրիտանիայի եւ գերմանիայի առաջնորդներն ամբողջովին չեղյալ համարեցին ծրագրված մամլո ասուլիսները:

Եվ դա զարմանալի չէ. հեշտ չէ այս պարագայում որեւէ բան ասել, քանի որ Ամերիկայի եվրոպացի դաշնակիցներն այժմ կանգնաց են հիմնարար եւ անպատասխան մի հարցի առաջ. արդյո՞ք Թրամփի սպառնալիքները, ինչպես նաեւ դրանց հետ եկող ստերն ու չափազանցություններն ուղղված են դաշինքը ուժեղացնելուն, թե՞ Թրամփն իսկապես ուզում է վերջ տալ դաշինքի գոյությանը:

Առաջին դեպքում դաշնակիցները հավանաբար պիտի լուրջ մոտենան Թրամփի պահանջներին եւ ուշադրություն չդարձնեն նրա աղմկալից արտահայտություններին, թույլ տան նրան իրեն վերագրել Օբամայի վարչակազմի առաջադրած թիրախներն ու առաջ շարժվեն: Հաշվի առնելով Ռուսաստանի, ինչպես նաեւ արեւելքի կողմից եկող սպառնալիքները՝ Թրամփի պահանջները հիմնավոր են թվում: Բազմաթիվ եվրոպական երկրներ իսկապես պիտի ավելի մեծ ներդրում կատարեն կոշտ, ռազմական ուժի մեջ: Եվրոպացիներին անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն մնա Եվրոպայում, քանի որ այժմ գործնականում դաշինքն առավել քան երբեւէ միասնական է: Եվ այս պարագայում եվրոպացիները հավանաբար պետք է ստիպված լինեն լսել տարին մի քանի անգամ Թրամփի կեղծավորություններն ու ստահոդ ճգնաժամը հաղթահարելու մասին նրա պնդումները:       

Իսկ եթե Թրամփը միանգամայն այլ խաղ է խաղում, ապա պետք է զգուշանալ: Թրամփը տասնամյակներ շարունակ պնդել է, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի համար ավելորդ ծախս է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի տարեկան միլիոնավոր դոլարներ այդ դաշինքի վրա ծախսել ու փոխարենը ոչինչ չստանալ, մինչդեռ այդ ֆինանսական միջոցները կարելի էր ավելի կարեւոր բաներին ուղղել: Նա անգամ մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին թույլ գտնվելու եւ Ռուսաստանի վերահսկողության տակ հայտնվելու մեջ: Այս պարագայում Եվրոպան Թրամփի կամայականությունները հաշվի չառնելով մեծ սխալ կգործի: Դրա փոխարեն Եվրոպան, ըստ Էփլբաումի, պետք է ակտիվորեն ազդի Կոնգրեսի եւ Պենտագոնի իր կողմնակիցների վրա եւ փոխարինող տարբերակներ մտածի տվյալ իրավիճակում, ինչպես օրինակ անմիջապես բոլորովին նոր ռազմական համաձայնագրի կնքումն է: Երոպան շահեկան դիրք ունի որպես ԱՄՆ-ի ամենամեծ կոմերցիան գործընկեր, ուստի կարող է հաղթող դուրս գալ Թրամփի վարած խաղի մեջ, այն է՝ ռազմական ու տնտեսական համագործակցությունները նույնացնել: ԱՄՆ-ի ընկերություններն արտոնություններ ունեն Եվրոպայում, ինչը Չինաստանում եւ Ռուսաստանում նրանք չեն վայելում:

Այսպիսի արդյունքը, սակայն, բոլորի համար է անցանկալի: Թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան կկորցնեն իրենց հարստության ու անվտանգության զգալի մասը: Եվրոպան ստիպված կլինի անգամ Թրամփի առաջարկածից ավելին ներդնել պաշտպանության ոլորտում, հնարավոր է վերանայվի միայն Բրիտանիայում եւ Ֆրանսիայում միջուկային զենքի առկայությունը, եւ կենտրոնական Եվրոպայում խաղաղությունը կվտանգվի: ԱՄՆ-ը դժվար թե կարողանա նույն տեմպով ազդել Միջին արեւելքի եւ Ասիայի վրա առանց իր եվրոպական ռազմաբազաների: Այս բոլորն էլ հենց տվյալ անհամաձայնության առթիվ ռուսական մամուլում տիրող ուրախության պատճառն է:

Այնուամենայնիվ, ամեն եվրոպական գագաթնաժողովում Թրամփն ավելի ծայրահեղական եւ անտաշ է դառնում: Եթե նրա իրական նպատակը Արեւմտյան դաշինքի վերցումն է, ապա հետեւանքները կարող են էլ ավելի սարսափելի լինել, եթե Եվրոպան ժամանակին ճիշտ եզրակացություններ չանի:

Տպել
Ամենաշատ
Partner news