News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 17-ին համատեղ ելույթ կունենան Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Համերգը տեղի կունենա «Կոմիտաս փառատոն»-ի շրջանակներում: Երևանյան համերգի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը Հայաստանում կմասնակցի «Կոմիտաս փառատոն»-ին, որն անց է կացվում հուլիսի 13-20-ը: Երգչախումբը ելույթներով հանդես կգա Հայաստանի տարբեր քաղաքներում: «Կոմիտաս փառատոն»-ի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը:

Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը Հայաստանում ելույթ կունենա առաջին անգամ, հիմնադիր և դիրիժորն է  Գաել Դարշեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ