News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան։

«Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը։

Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխատած մեկ այլ օրենսդիր նկատեց․ «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան, նա կարող է եւ մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա, մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում․ պե՞տք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու։

Իսկ Վենետիկի աշխատաոճը հետեւյալն է․ տալիս են ԸՕ նախագիծը մի էքսպերտի, նա 1-2 ամիս ժամկետ է խնդրում՝ մանրակրկիտ ուսումնասիրելու, հետո այդ էքսպերտի կարծիքը տալիս են մեկ այլ էքսպերտի, որ այդ կարծիքի մասին իր եզրակացությունը տա եւ այդպես շարունակ։ Այնպես որ՝ մեկ շաբաթում չի ստացվի»։

Բոլոր դեպքերում տեղյակ ենք, որ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ