News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թայվանի զինանոցը կհամալրվի ամերիկյան Apache AH-64E ուղղաթիռներով։ Այս մասին հայտնել են Թայվանի ՊՆ-ից, փոխանցում է ՌԲԿ-ն։

Գերատեսչությունից հայտնել են, որ համապատասխան արարողությունը ծրագրված է հուլիսի 17-ին։ Ի սկզբանե արարողությունը ծրագրվում էր իրականացնել հուլիսի 11-ին, բայց այն հետաձգել են Մարիա փոթորկի պատճառով։

Թայվանի ՊՆ ներկայացուցիչը պատմել է, որ Apache-ն առանձնապես արդյունավետ է  տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ նոր ուղղաթիռները կհայտնվեն Թայլանդի զինանոցում երեք տարի ու ութ ամիս մարտական փորձարկումներից՝ այդ թվում դրանց անձնակազմի ընտրությունից ու նրանց մարզումներից հետո։ Նա բացատրել է, որ զորավարժությունների ընթացքում Apache AH-64E ուղղաթիռն ապացուցել է իր արդյունավետությունը։ Թայվանի ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ ուղղաթիռներով զինանոցի համալրման արարողությունը ցույց կտա դրանց մարտական պատրաստվածությունը։ Վերջին Apache AH-64E ուղղաթիռը Թայվան է մատակարարվել 2014-ի հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ