News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրաքում զանգվածային անկարգությունների ֆոնին երկրի մայրաքաղաք Բաղդադում արգելափակել են ինտերնետ հասանելիությունը, փոխանցում է ТСН-ն։ Այսպիսի որոշում է կայացվել Իրաքի ազգային անվտանգության խորհրդի նիստին, որը նախագահել է վարչապետ Հայդար ալ Աբադին։

Նշվում է, որ հակակառավարական ցույցերը սկսվել են երկրի հարավային շրջաններում եւ հասել են Բաղդադ։

Բողոքի ցույցեր են անցկացվել Բաղդադի արեւմուտքում, որտեղ հիմնականում շիա մուսուլմաններն են բնակվում։ Ցուցարարները հիմնականում պահանջում են կառավարության հրաժարականը։ Անվտանգության ուժերի ժամանելուց հետո որոշ ցուցարարներ սկսել են անվադողեր այրել:

Բաղդադում նաեւ ուժեղացրել են անվտանգության միջոցները՝ ոստիկանությունը փակել է քաղաքի «կանաչ գոտի» մուտքը, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը։

Հիշեցնենք, որ Իրաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչության համար դատապարտված 12 մարդու՝ մահապատիժներն արագացնելու մասին վարչապետ Հեյդար Ալ Աբադիի կոչից մի քանի ժամ հետո՝ ի պատասխան անվտանգության ուժերի 8 զինծառայողների առեւանգման ու սպանության։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ