Հուլիսի 13-ին ժամը 06.00-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միմյանց են բախվել Սուրեն Թ․-ի վարած 35 QM 207 հաշվառման համարանիշներով «Մերսեդես Ե-320» մակնիշի եւ Սարգիս Շ․-ի վարած 35 UD 654 համարանիշներով հաշվառված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները, «Մերսեդես Ե-320»-ի ուղեւոր Փայլակ Պ․-ն եւ «Օպել Վեկտրա» -ի ուղեւորուհի Լուսինե Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» եւ «Մասիս» բժշկական կենտրոններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ճանապարհային ոստիկանություն: