News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Այս մասին ասվում է Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության տարածած հայտարարության մեջ։

«Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ «Ելք» խմբակցությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու եւ չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին հուլիսի 16-ին պետք է քաղաքապետ ընտրի։

Փաստորեն, միայն «Երկիր ծիրանի» խմբակցությունն է պաշտոնապես հայտարարել, որ առաջադրելու է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը եւ մասնակցելու է ավագանու նիստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ