News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Տրանսպորտի խնդիրը լուրջ է Երեւանում եւ դա պետք է Երեւանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաեւ մարզային տրանսպորտի վիճակը բարելավելու ծրագրեր են մշակվում կառավարությունում։ Ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Շատ հաճախ տրանսպորտային խնդիրների լուծման անվան տակ, լուրջ խնդիրներ են առաջանում։ Օրինակ Գորիսի տրանսպորտի հետ կապված քննարկում ունեցանք։ Այնտեղ քաղաքապետի ընտանիքը ֆինանսավորում է եւ որոշ երթուղիներ անվճար են աշխատում, մինչդեռ Գորիս խոշորացված համայնքում կան բնակավայրեր ընդհանրապես տրանսպորտ չունեն։

Կամ եթե տրանսպորտի աշխատանքը ֆինանսավորող գործարարը որոշի հրաժարվել դրանից, քաղաքը պետք է մնա առանց տրանսպորտի՞։ Այսինքն դա դնել անձնական նախաձեռնությունների վրա եւ առանց հստակ պատասխանի, թե ինչ է լինելու, եթե այդ անհատը որոշի չֆինանսավորել տրանսպորտը, այդ ժամանակ ի՞նչ է լինելու»,-հարցադրում արեց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է պետությունը պատասխանատվություն ստանձնի եւ համակարգային լուծումներ տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ