News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը  կանցկացվի XVI High Fest թատերական փառատոնը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, այս տարի High Fest-ում կներկայացվի լեհական թատրոնների հետաքրքիր ծրագիր: Այսպես՝ կներկայացվեն Dawn of New Days Theatre-ի «Բատալիա», Janusz Orlik Theatre-ի «Խորաթափանցություն», Lublin Dance Theatre-ի «Դրախտին հետապնդելիս» պարային բեմադրությունները: Դրանից զատ, հանդիսատեսին կսպասի համատեղ հայ-լեհական «Rudzka» (ժամանակակից պար) նախագիծը:

High Fest 16-րդ փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը տպավորող է՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իսպանիա, Իսրայել, Իրան, Ղրղզստան, Ղազախստան, Ռուսաստան, Չեխիա, Ճապոնիա: Այսպես՝ ճապոնական Mochinosha Puppet Company-ն ելույթ կունենա «Տիեզերական գետաձի» գիտաֆանտաստիկ բեմադրությամբ, հունգարական Maladype Theatre-ը կներկայացնի ժամանակակից օպերա՝ «Great Sound in the Rush», իսկ գերմանական Fabrice Mazliah Company-ն՝ «Մամացա» պարային ներկայացումը:

Փառատոնին լայնորեն կներկայացվեն ռուսական թատրոնները: Հանդիսատեսին սպասում են Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի «Բրոդվեյի հիթերը», Մոսկվայի «Խիտրովկա» մշակութային կենտրոնի «Զբոսանք մթում» վիզուալ ներկայացումը: Մոսկովյան հյուրերի թվում են «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը՝ «Լոնդոնյան եռանկյունի»-ով, «Վերբա» թատրոն ստուդիան՝ «Լոլիտայով»: Ռուսաստանը կներկայացնեն նաեւ Օրսկի Պուշկինի անվան դրամայի պետական թատրոնը՝  «Անհավանական սեր» բեմադրությամբ եւ  Ալմետեւյան թաթարական պետական դրամատիկական թատրոնը՝ «Խանութ» դրամայով:

Ղուկասյանը նշեց, որ ինչպես եւ նախորդ տարիներին, High Fest-ի ծրագրում կընդգրկվեն փողոցային ներկայացումներ: Սա շվեյցարական Joshua Monter Company-ի «Սպանեք ձեր մտերիմներին» պարային փերֆորմանսն է եւ իսպանական Super Cumbia Company-ի «Cambio Cumbia» շոուն:

Սրանից բացի, High Fest-ի շրջանակում կանցկացվեն հայկական եւ իրանական թատրոնների ավանդական ծրագրեր, ինչպես նաեւ ուսանողական Arms Fest ծրագիրը: Ղուկասյանի խոսքով՝ փառատոնի օրերին կկազմակերպվեն տարբեր վորքշոփեր, համաժողովներ եւ մաստեր կլասներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ