News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հուլիսի 14-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 81-ամյա կին։ Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ստեփանավան քաղաքի Դուրյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում` վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան վերոնշյալ խաչմերուկում վրաերթի է ենթարկել կնոջը. վարորդն իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Հաղթանակի եւ Տերյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու: Նրան տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին՝ ժամը 19.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին՝ ժամը 19.50-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին՝ ժամը 22.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Շահսուվարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին՝ ժամը 13.52-ի սահմաններում, Վանաձորի Գր. Լուսավորիչ փողոցի 40 հասցեում գտնվող կանգառում անհայտ մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ` պատճառելով մարմնական վնասվածք. վարորդը հեռացել է դեպքի վայրից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհտիվ պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 23.00-ին, կնոջը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին՝ ժամը 19.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ