News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից  NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին եւ տեխնիկական բաժնի աշխատողին:

Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից հանդիսանալով Երեւան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի եւ տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ