News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Արագածի բաժնի աշխատակիցների հետ, պարզել են, որ 2014-2017 թթ. ընթացքում համայնքապետարանը կեղծ պայմանագրեր է կնքել գյուղի մի քանի բնակիչների հետ՝ նրանց պատկանող մեքենաները համայնքային նպատակներով շահագործելու վերաբերյալ։ Սակայն մեքենաները չեն շահագործվել, իսկ պայմանագրով նախատեսված գումարները Գալստյանը յուրացրել է։

Պարզվել է նաեւ, որ տարբեր տարիներին Գալստյանը տեղակալ է հրամանագրել երկու հոգու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձերը համայնքապետը յուրացրել է։

Միաժամանակ պարզվել է, որ Արտավազդ Գալստյանը տարբեր ժամանակներում գյուղացիների անվամբ ձեւակերպել է դրամական օգնություններ, որոնք շահառուներին չեն վճարվել. կեղծելով նրանց ստորագրությունները՝ Գալստյանը յուրացրել է գումարը։

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավարը 2010-2017 թթ․ ընթացքում կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով յուրացրել է նախնական հաշվարկով շուրջ 4,5 մլն դրամ։

Ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ