Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հուլիսի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների հետ քննարկի համագործակցությունն էներգետիկայի եւ թվային ոլորտում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները:
«Հանդիպմանն ուշադրության կենտրոնում կլինեն Եվրասիական տնտեսական միության երկրների թվային զարգացման հարցերը, համագործակցությունն էներգետիկայի եւ տրանսպորտի, արդյունաբերական համագործակցության եւ մաքսային համագործակցության, ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական դաշտի բարելավման ոլորտներում»,- նշել ե ՌԴ նախարարների կաբինետում: