News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի օրը եղանակային պայմանների պատճառով Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում մոտ 650 չվերթ է չեղյալ հայտարարվել. Չինաստանի մայրաքաղաքում արդեն մի քանի օր է չեն դադարում հորդառատ անձրեւները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդանավակայանը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ի դրությամբ հուլիսի 17-ին 364 չվերթ է չեղյալ հայտարարվել, 113-ը հետաձգվել է, փոփոխությունները հիմնականում անդրադարձել են ներքին չվերթների վրա: 16 թռիչքի ժամանումը հետաձգվել է, 279-ը չեղյալ է հայտարարվել:

Պեկինի օդերեւութաբանական բյուրոն Չինաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում նախազգուշացման կապույտ եւ դեղին մակարդակ է հայտարարել: Անձրեւների պատճառով քաղաքում 133 զբոսաշրջային օբյեկտ կփակվի, այդ թվում նաեւ՝ զբոսայգիներ, Չինական մեծ պատի հատվածներ, տաճարային համալիրները, բացօթյա ատրակցիոններ, փակ է են նաեւ զբոսաշրջային երթուղիները: Նախազգուշացումը կգործի նաեւ չորեքշաբթի օրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ