News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը:

ՊՈԱԿ-ը իր գործունեությունը սկսելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից: ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», «Աբովյան», «Սեւան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկներում:

Հաշվի առնելով ՊՈԱԿ-ը համապատասխան կադրերով համալրելու անհրաժեշտությունը՝ բարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում  բժիշկներ (հոգեբույժներ, թերապեւտներ եւ այլն) եւ միջին բուժաշխատողներ (բուժքույրեր եւ բուժակներ):

Աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժին (ք. Երեւան, Արշակունյաց  63, հեռ. 060-37-37-52), իսկ աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել  [email protected] էլ.փոստին:

Տպել
Ամենաշատ