News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ՝ ռուսական ինքնաթիռների կողմից հանրապետության օդային տարածքի ենթադրյալ խախտման դեպքերի հետ կապված, հայտնել է Էստոնիայի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջադեպերը տեղի են ունեցել երկուշաբթի կեսօրից հետո Ֆիննական ծոցի Վայնդլոո կղզու մոտակայքում: Նախ Էստոնիայում օդային տարածք է ներխուժել Airbus A319-ը, ապա՝ «Իլ-96»-ը: Երկու ինքնաթիռների տրանսպոնդերներն էլ անջատված են եղել, սակայն թռիչքի պլանը ինքնաթիռներից որեւէ մեկը չի ներկայացրել: Խախտող օդանավերն ավիադիսպետչերի հետ կապի մեջ եւս չեն մտել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Էստոնական զինվորականների տվյալներով՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Ռուսաստանի դեսպանին եւ նրան համապատասխան նոտա է հանձնել: Պաշտպանության ուժերը պնդում են, որ այս տարի ռուսական ինքնաթիռներն արդեն վեցերորդ անգամ են խախտում Էստոնիայի օդային տարածքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ