News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում թուրքական հատուկ ծառայությունները առեւանգել եւ Թուրքիա են տեղափոխել այդ երկրի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են ահաբեկիչներին աջակցելու մեջ, հաղորդում է Страна.ua-ն:

Ուկրաինայի թուրքական սփյուռքում աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 12-ին Օդեսայում օրը ցերեկով առեւանգվել է գործարար Սալիհ Զեգի Իգիթը: Նրան երկու անծանոթ անձ է մոտեցել, խոսել է թուրքերեն: «Երբ Սալիհ Զեքին նստել է մեքենա, նրան բռնի ուժով տարել են թուրքական հյուպատոսության տարածք: Թուրքական հյուպատոսությունից նրան ուժի գործադրմամբ գաղտնի տեղափոխել են Թուրքիա: Այժմ Սալիհ Զեքին գտնվում է Թուրքիայի Մերիս քաղաքի կալանավայրում»,- պատմել են Стране.ua-ին: Հուլիսի 13-ին թուրքական ԶԼՄ-ներում գործարարի ձերբակալման մասին տեղեկություն էր հայտնվել:

Ուկրաինայում ձերբակալվել եւ հայրենիք է ուղարկվել նաեւ թուրք լրագրող Յուսուֆ Ինանը, որը գտնվում է Նիկոլաեւում, կարճ ժամանակող գործերով դուրս էր եկել տնից, ինչից հետո առեւանգվել էր թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Հուլիսի 15-ին Անատոլիական գործակալությունը հայտնել էր, որ Ինանը «մեծ թվով կայքեր է ստեղծել, ինչպես նաեւ՝ էջեր սոցիալական ցանցերում, որոնց միջոցով փորձում էր ազդել հասարակական կարծիքի վրա Թուրքիայում»: Բացի այդ, նա, իբր, ապատեղեկատվություն է տարածել թուրքական քաղաքական գործիչների մասին՝ փորձելով վարկաբեկել նրանց հանրության աչքերում:

Ուկրաինայում իրենց քաղաքացիներին ձերբակալելու օպերացիան թուրքական հատուկ ծառայություններն իրականացրել են առանց ուկրաինական իշխանությունների պաշտոնական համաձայնության. առեւանգվածների բարեկամները պատմել են, որ նրանց՝ Թուրքիային արտահանձնման վերաբերյալ դատական որոշումներ չեն եղել:

Կիեւում բնակվող թուրք լրագրող եւ քաղաքական միգրանտ Յունուս Էրդօղլուն հայտնել է, որ թուրքական իշխանությունները կազմել են Ուկրաինայում բնակվող այն անձանց ցանկը, որոնց հարկավոր է առեւանգել: «Այժմ թուրքական իշխանությունները կազմել են Թուրքիայի ութ քաղաքացու՝  քաղաքական փախստականների ցուցակը, որոնք դեմ են հանդես գալիս Էրդողանին: Այս ցուցակը հրապարակվել է իշխանությունների կողմից: Բոլորին պատրաստվում են առեւանգել Ուկրաինայից, ուր նրանք եկել են՝ թաքնվելով Էրդողանի ռեժիմից: Այսինքն, Ուկրաինայում բնակվող ընդդիմադիրների լիարժեք մաքրում է պլանավորվում»,- ասել է Էրդօղլուն:

«Ցավոք, մենք չենք կարող բողոքներով, դիմումներով կամ պաշտպանական հայցերով դիմել Ուկրաինայի իշխանություններին մեկ պատճառներով՝ Ուկրաինայում այս երկու թուրք քաղաքացիների առեւանգումից հետո Էրդողանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ շնորհակալություն է հայտնում Ուկրաինայի իշխանություններին` իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում համագործակցության համար: Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել նրանց, ով համագործակցում է Էրդողանի հատուկ ծառայությունների հետ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news