News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմասնակցի Կոնգրեսի լսումներին Ռուսաստանի շուրջ քննարկումների համար։ Այս մասին հայտնել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Կորկերը։ Նա չի նշել լսումների անցկացման ժամկետները, միայն հայտնել է, որ դրանք կկայանան հաջորդ շաբաթ, փոխանցում է Reuters-ը։

Նշենք, որ ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ անհապաղ լսումներ կազմակերպել՝ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Նա նշել է, որ Թրամփը «ծայրահեղ թուլություն» է դրսեւորել՝ չդատապարտելով 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը: Նրա խոսքով՝ հանդիպումից հետո Թրամփի հրապարակային մեկնաբանությունները մեծացնում են փակ դռների հետեւում կատարվածի մասին ավելին իմանալու անհրաժեշտությունը: Շումերը դա ազգային անվտանգության հարց է անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news