News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Սթիվենս տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները պարզել են, որ սուրճի բույրը կարող է բարելավել մարդկանց մոտ վերլուծական խնդիրների լուծումը, մասնավորապես՝ արտասահմանյան բիզնես դպրոցներ ընդունվողների համար ստանդարտացված GMAT թեստի: Մասնագետների կարծիքով՝ այդ ազդեցությունը պայմանավորված է պլացեբոյի էֆեկտով, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով MedicalXpress-ը:

Փորձարկմանը շուրջ հարյուր ուսանող է մասնակցել, որոնք անցել են հանրահաշվից 10 հարցից բաղկացած GMAT թեստը: Նրանք բաժանվել են երկու խմբերի, որոնցից մեկում՝ փորձառու խմբում, կամավորները խնդիրները լուծում էին սուրճի բույրի առկայությամբ: Պարզվել է, որ այս մասնակիցներն ավելի լավ էին լուծում խնդիրները, քան նրանք, ովքեր վերահսկիչ խմբում էին:

Ուսումնասիրության երկրորդ մասում գիտնականները հարցում էին անցկացրել 200 հոգու շրջանում, որոնց առաջարկվել էր մտածել, թե ինչպես են տարբեր բույրերը ազդում մարդկանց գործունեության վրա:  Ըստ հարցվողների՝ սուրճի բույրը պետք է բարձրացնի զգոնությունը եւ առույգությունը ու էֆեկտիվությունը եւ բարելավի տարբեր խնդիրների լուծումը: Հաշվի առնելով, որ փորձարկման մեջ սուրճի բույրի աղբյուրը կոֆեին չի ունեցել, գիտնականները կարծում են, որ փորձարկման ընթացքում ձեռք բերված արդյունքները բացատրվում են ինքնաներշնչանքով:

Հետազոտողները կարծում են, որ այս դեպքում պլացեբոյի էֆեկտը կարող է օգտակար լինել կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բիզնեսում: Օրինակ, սուրճի թույլ բույրը կարելի է օգտագործել ուսանողների եւ աշխատողների արտադրողականության բարելավման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news