News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ շարժական ինտերնետ։

«Վերջերս մենք բաժանորդներից շատ հաճախ առաջարկներ էինք ստանում՝ շարժական ինտերնետի սակագնային պլանների շարքն ընդլայնելու հետ կապված։ Մեր նոր առաջարկները նախատեսված են հենց շարժական ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար եւ թույլ են տալիս հաճախորդներին լիարժեք գնահատել մեր 3G եւ 4G բջջային ցանցերի արագություններն ու հարկ եղած դեպքում ավելացնել հասանելի ինտերնետի ծավալը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ինտերնետ այսօր» առաջարկի շրջանակում տրամադրված շարժական ինտերնետի  ծավալը կարելի է օգտագործել մինչեւ օրվա ավարտը։ Հիմնական ծավալի սպառման դեպքում  հնարավոր է ակտիվացնել «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը, որի արժեքն է 200 դրամ։ Այդ ծավալը կարելի է օգտագործել մինչեւ հաջորդ օրվա ժամը 22։00-ն։ «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը ակտիվացնելու համար պետք է հավաքել *2200# հրահանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ