News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆասթ Կրեդիտի նախագահ Վահե Բադալյանը:

Ընկերության նախագահը անդրադարձավ նաեւ իրենց կողմից 2017թ-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Ֆասթ Կրեդիտ ընկերության գործունեությանը:

Վահե Բադալյանը խոսեց նաեւ ապագա պլաններից՝ նշելով, որ ընկերության գործունեության ընդլայնմամբ պայմանավորված 2018թ-ին Երեւանում եւ մարզերում բացվելու են եւս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում 2 գործող գրասենյակներին ավելացվելու են եւս 2-ը:

Այնուհետեւ անդրադարձ կատարվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը:

Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ խոսեց Ֆասթ Կրեդիտի գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը: Նա նշեց, որ պարտատոմսերը հարմար եւ շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ եւ արագ ներդրումներ՝ բարձր եւ կայուն եկամուտ ստանալու նպատակով եւ մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.

-Ներդրե՛ք ՊԱՐԶ

Ստացե՛ք ԱՐԱԳ:

Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ Ֆասթ Կրեդիտ-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ