News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել է, որ նոր հետաքննություն է սկսել այն հարցի շուրջ, թե արդյոք ուրանի ներմուծումը սպառնալիք է ազգային անվտանգության համար, ինչը կարող է բերել մաքսատուրքերի կամ քվոտաների ներդրման, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հետաքննությունը կընդգրկի ԱՄՆ-ի ուրանի ոլորտը, ներառյալ՝ արդյունահանումը, հարստացումը եւ դրա օգտագործումը արդյունաբերության եւ պաշտպանության ոլորտներում։

Ուրանն օգտագործվում է ԱՄՆ-ի միջուկային զինանոցում եւ ապահովում է միջուկային ավիակիրների եւ ռազմածովային ուժերի սուզանավերի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 99 միջուկային ռեակտորների աշխատանքը, որոնք արտադրում են Միացյալ Նահանգներում սպառվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ