News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հասկացել է՝ Երեւանի ավագանին իր տեղը չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց դերասանը՝ պատասխանելով հարցին՝ կփորձի՞ նորից ավագանու անդամ դառնալ։

Հրանտ Թոխատյանը բացառեց, որ կրկին ավագանու անդամ կդառնա. «Ես հասկացա, որ իմ տեղն ավագանիում չի, որովհետեւ անելիք չկա։ Ես հույս ունեի, որ քաղաքապետարանը մշակութային մեծ ծրագրեր ունի»:

Թոխատյանի համոզմամբ՝ ավագանու անդամ պետք է դառնան մարդիկ, որոնք պատրաստ են վարչական աշխատանք կատարել:

«Ես գործող դերասան եմ: Այնտեղ լինելով՝ դու չես կարողանում մասնակցել ակտիվ մշակութային կյանքին, որովհետեւ կան ինչ-որ հանձնախմբեր, մարդիկ՝ իրենց մտածելակերպով, կարծրատիպերով. ես այնտեղ տեղ չունեմ: Իմ տեսակետն այնտեղ առանձնապես տեղ չուներ։ Ես հասկացա, որ դա ադմինիստրատիվ աշխատանք է, ձեռք ես բարձրացնում, իջեցնում։ Այնտեղ կգնան մարդիկ, որոնք կզբաղվեն ադմինիստրատիվ գործունեությամբ»,- եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ