News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչեւ հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր եւ դրական մեկնաբանություն, որը կպարունակի «ռոումինգ» բառը։

Մեկնաբանությունը պետք է ունենա կարգախոսի բնույթ։ 15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքում պատահական ընտրանքով հերթականությամբ կընտրվեն երեք հաղթողները: Հաղթողներից առաջինը կստանա մրցանակ՝ ուղեւորություն դեպի Եգիպտոս երկու հոգու համար։ Մյուս երկուսը կստանան մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։ Մրցանակները հանձնելու է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով նաեւ հաղթողների համար շրջայց կկազմակերպի ընկերության նոր Open Space-ում։

«Ամառային հանգստյան այս թեժ օրերին ռոումինգ ծառայությունները շատ արդիական են, եւ մենք որոշեցինք այսպիսի հաճելի անակնկալ մատուցել մեր բաժանորդներին ու նրանց ստեղծագործելու առիթ տալ։ Սիրով հրավիրում ենք ֆեյսբուքի ակտիվ օգտատերերին հետեւել մեր էջին, մրցույթի մասին գրառման տակ մեկնաբանություն թողնել եւ ստանալ մրցանակներից մեկը շահելու հնարավորություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ընտրված 15 մեկնաբանությունների միջեւ խաղարկությունը կիրականացվի Fanpage Karma պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ